«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱԺ օրակարգը՝ առանց հայ-թուրքական արձանագրությունների

ԱԺ օրակարգը՝ առանց  հայ-թուրքական  արձանագրությունների
17.02.2015 | 00:32

«Ինչո՞ւ ՀՀ նախագահը Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ԱԺ օրակարգից հանելու որոշում կայացրեց հիմա, անակնկա՞լ չէր նախագահի քայլը այսքան տարի հետո և Ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ»,- հարցրի ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ.


-Անակնկալ չէր, իհարկե, ՀՀ նախագահը վաղուց էր ասել, որ գոյություն ունի արձանագրությունները վավերացնելու խելամիտ ժամկետ: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը բավարար ժամանակ ունեցավ՝ համոզվելու, որ Թուրքիան հանձնառու չէ իր պարտականությունների կատարմանը, պատրաստ չէ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, պատրաստ չէ ժողովրդավարական պետությանը հարիր քայլերի, վերջապես՝ ինչո՞վ բացատրել Եվրոպայի միակ փակ սահմանն ունեցող երկիր լինելու փաստը: Այս տարեսկզբից ծավալված իրադարձությունները ակնհայտ դարձրին նաև, որ Թուրքիան պատրաստ չէ իր պատմության հետ առերեսվել և օբյեկտիվ գնահատական տալ իր պատմության ամենադաժան ու անմարդկային ժամանակներին: Գալիպոլիի տոնակատարության օրվա ընտրության հետ կապված ողջ պատմությունը ի հայտ բերեց պատմության ու պատմական փաստերի թուրքական դիվանագիտության մանիպուլյացիաների անբուժելի հիվանդությունը: Պատահական չէ, որ Թուրքիայի այդ քայլը դատապարտեցին թե իրենք՝ թուրքերը, թե պատմության այդ էջին ծանոթ եվրոպացիներից շատերը: Իսկ Համահայկական հռչակագրի ընդունումից հետո ԱԺ օրակարգից արձանագրությունները հետ կանչելն արդեն սպասվող ու տրամաբանական քայլ էր, ինչը և արվեց, որովհետև այլևս անիմաստ է հուսալ, որ Թուրքիան կառուցողական դաշտ կվերադառնա:
-Հիմա ո՞ւմ դաշտում է գնդակը:
-Գնդակը եղել և մնում է Թուրքիայի դաշտում: Բայց, ինչպես ՀՀ նախագահն ասաց անցյալ տարի սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից, վավերացնելը իրենց է պետք, ոչ թե մեզ, իրենց է պետք, որ կարողանան աշխարհի աչքերին ուղիղ նայել:
-ԱԺ-ից արձանագրությունների հետկանչը նշանակո՞ւմ է, որ Հայաստանը արձանագրություններից հանում է իր ստորագրությունը:
-Ժամանակից առաջ չընկնենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ